Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հետաքննություն է կատարում Վաղինակ Շուշանյանի հետ տեղի ունեցածի կապակցությամբ


Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի հետ շաբաթ երեկոյան տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հետաքննություն է կատարվում։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից։

Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը փոխանցեց, որ այս պահին դեռ բերման ենթարկվածներ չկան։

Վաղինակ Շուշանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ երեկ ոստիկանների հետ եղել է դեպքի վայրում։ Նրա խոսքով՝ դեպքի վայրում տեսախցիկներ կան, որոնք ամենայն հավանականությամբ ֆիքսել են տեղի ունեցածը։

Ոստիկանները, ըստ ակտիվիստի, ասել են, որ կվերցնեն տեսախցիկների ձայնագրությունը՝ պարզելու, թե արդյոք դրանք արձանագրել են տեղի ունեցածը։

Շուշանյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում պնդել էր, որ հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից և իր արյունոտված շրթունքը ցուցադրող լուսանկարներ էր հրապարակել:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG