Մատչելիության հղումներ

Ղարաբաղի վարչապետը անդրադարձել է գների բարձրացմանը


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են դրամի արժեզրկման հետևանքով Ղարաբաղում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների գների բարձրացմանն առնչվող հարցեր, հայտնում է ԼՂ կառավարության աշխատակազմի տեղեկատվության բաժինը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ղարաբաղում որոշ ապրանքատեսակների գները զգալիորեն աճել են վերջին օրերի ընթացքում։

«Վարչապետը խորհրդակցությանը ներկա շահագրգիր գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է հետևողական աշխատանք տանել շուկայի ամենօրյա ուսումնասիրության ուղղությամբ, իրենց լիազորությունների սահմաններում շարունակել վերահսկողությունը տնտեսվարող սուբյեկտների շրջանում՝ գների անհիմն բարձրացումները կանխելու համար: Հարությունյանը շեշտադրել է, որ դրամի փոխարժեքի կայունացումից հետո գործադիրը համապատասխան հետևություններ կանի և կարիքի դեպքում լրացուցիչ գործիքներ կկիրառի սոցիալական լարումը մեղմելու նպատակով»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG