Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնիի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց


Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի դատարանում, 19-ը դեկտեմբերի, 2014թ.
Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի դատարանում, 19-ը դեկտեմբերի, 2014թ.

Մոսկվայի դատարանն այսօր երկարաձգեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի տնային կալանքի ժամկետը մինչև 2015 թվականի փետրվարի 14-ը։

Դատարանն այս տարվա փետրվարի 28-ին բավարարել էր դատախազության պահանջը` ընդդիմադիր քաղաքական գործիչին տնային կալանքի ենթարկելու վերաբերյալ:

Նավալնին անցնում է «Yves Rocher»-ի գործով։ Ռուսաստանցի անվանի բլոգերը և հակակոռուպցիոն ակտիվիստը մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների, մասնավորապես՝ «Ив Роше Восток» և «Многопрофильная процессинговая компания» ընկերություններից մոտ 30 միլիոն ռուբլի յուրացնելու մեջ։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում ակտիվիստին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Վլադիմիր Պուտինի խիստ քննադատ Նավալնին կտրականապես հերքում է մեղադրանքը՝ պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG