Մատչելիության հղումներ

Եվրոպական ներդրումային բանկը 50 միլիոն եվրոյի վարկ է տրամադրում Հայաստանին


Լուսանկարը՝ Կենտրոնական բանկի
Լուսանկարը՝ Կենտրոնական բանկի

Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանի կենտրոնական բանկի միջև ստորագրվել է 50 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ հայկական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) տարբեր ծրագրեր ֆինանսավորելու համար:

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ վարկային միջոցներն ուղղվելու են հիմնականում գյուղմշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին:

«Սա Եվրոպական ներդրումային բանկի կողմից Եվրոպական միության արևելյան գործակցության տարածաշրջանում Կենտրոնական բանկին տրամադրված առաջին վարկն է: Մենք հպարտ ենք այս նորարար գործակցության համար, որը կնպաստի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը», - նշել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG