Մատչելիության հղումներ

Վարչապետն Արտակ Շաբոյանին հանձնարարեց գնաճի մասին տեղեկություն ներկայացնել


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկեց գործադիրի հաջորդ նիստում ներկայացնել գնաճի մասին տեղեկություն:

«Դուք ներկայացրել եք մեկ անգամ և ես դրան ծանոթ եմ՝ մոտ 5 տոկոսի շրջանակներում կա գնաճ: Բայց հասարակության մեջ կա այնպիսի կարծիք, խոսակցություններ, որ կա 10, 15 տոկոս [գնաճ]: Որպեսզի նաև փարատենք այդ խոսակցությունները, կասկածները, ես խնդրում եմ Կառավարության հաջորդ նիստում ներկայացնել առաջիկա այս տաս օրվա ապրանքների գների աճը», - ասաց վարչապետը:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG