Մատչելիության հղումներ

Պուտինը և Էրդողանը չհամաձայնեցին Ասադի հարցով


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախագահական պալատում, Անկարա, 1-ը դեկտեմբերի, 2014թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախագահական պալատում, Անկարա, 1-ը դեկտեմբերի, 2014թ․

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հայտարարել են սիրիական ճգնաժամի կարգավորման անհրաժեշտության մասին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացման ֆոնին, բայց չեն համաձայնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հարցով։

«Մենք նույն կարծիքն ունենք, որ չենք ուզում թույլ տալ քաոսային իրավիճակ տարածքում և ահաբեկչական խմբավորման հզորացում՝ այնպես, ինչպես պատահեց Իրաքում», - նշել է Վլադիմիր Պուտինը։

Ռեջեփ Էրդողանն էլ համոզմունք է հայտնել, թե հասնել Սիրիայում արդյունքների Ասադի ռեժիմով անհնար է՝ նա պետք է թողնի իշխանությունը։

Ռուսաստանի նախագահը, իր հերթին, թուրք գործընկերոջը հիշեցրել է անցած հունիսին Սիրիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով Ասադը ստացել է քվեների 98 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG