Մատչելիության հղումներ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը աջակցում է ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը


Սենեգալ - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովում, Դաքար, 29-ը նոյեմբերի, 2014թ․
Սենեգալ - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովում, Դաքար, 29-ը նոյեմբերի, 2014թ․

Դաքարում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15-րդ գագաթնաժողովն ընդունել է Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ Հայաստանի առաջարկությամբ ամրագրվել է կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։

«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ամրագրված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15-րդ գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG