Մատչելիության հղումներ

Ուղղաթիռի խոցման հարցը կքննարկվի ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանում


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցումն ու դրա հետևանքները կքննարկվեն նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, այսօր հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և կանոնադրական այլ մարմինների համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքներին ու օրակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձել նաև խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքին:

Պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, ինչպես նաև Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG