Մատչելիության հղումներ

Լեհաստանի դեսպանը հրաժեշտ տվեց Հայաստանի նախագահին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն` դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման անցած ավելի քան չորս տարիների ընթացքում հայ - լեհական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրման համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Երկուստեք նշվել է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ կապերը դինամիկ զարգանում են՝ վերջին տարիներին կայացած նախագահական փոխայցերը, արտաքին գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը նպաստել են նաև միջխորհրդարանական, տնտեսական, մշակութային և գիտակրթական կապերի խորացմանը, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության սերտացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG