Վաղը նախատեսված է Հռոմի պապի եռօրյա այցը Թուրքիա: Թուրքիայում պաշտոնական այցին նախապատրաստվել են՝ անվտանգության խիստ միջոցառումների ձեռնարկելով:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անկարայում Հռոմի պապի ճանապարհը վերահսկելու են հազարավոր ոստիկաններ: Թուրքական կառավարությունն այդ նպատակով հատկացրել է հատուկ նշանակության մեքենաներ և տեխնիկա: