Մատչելիության հղումներ

Քարաթափում․ միակողմանի փակվել է Կապանով անցնող միջպետական ճանապարհը


Երեկ ժամը 22:50-ի սահմաններում Սյունիքի մարզկենտրոն Կապանով անցնող միջպետական ավտոճանապարհի (Մ2, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման) 314-րդ կիլոմետրում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է, փոխանցում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ «Կապանի ՃՇՇ» ընկերության ճանապարհաշինարարների կողմից այս պահին կատարվում են մաքրման աշխատանքներ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG