Մատչելիության հղումներ

Աֆղանստանի խորհրդարանը հաստատեց ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ պայմանագրերը


Աֆղանստանի խորհրդարանը հավանություն է տվել Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության ոլորտում երկկողմ համաձայնագրերին, որոնք հնարավորություն կտան միջազգային խաղաղապահ զորախմբերին մնալ Աֆղանստանում այն բանից հետո, երբ կլրանա դրանց տեղակայման ժամկետը՝ այս տարվա վերջը:

Խորհրդարանի խոսնակ Աբդուլ Ռաուֆ Իբրահիմին հայտարարել է, որ պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկել անվտանգության պայմանագրերին:

Խորհրդարանի վավերացրած պայմանագրերը թույլ կտան ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Աֆղանստանում շուրջ 12,000 զինծառայող պահել, որոնք կաջակցեն տեղական զինված ուժերին:

Նախկին նախագահ Համիդ Քարզայը հրաժարվել էր վավերացնել այս պայմանագրերը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել նոր կանոնակարգերին, որոնք թույլ են տալիս ամերիկյան զինծառայողներին մարտի բռնվել ոչ միայն «Ալ-Ղաիդայի» զինյալների, այլ նաև Թալիբան գրոհայինների հետ, ինչպես նաև օգտագործել ամերիկյան օդուժը, եթե դրա կարիքը կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG