Մատչելիության հղումներ

Բաքվում «սադրանք» են որակում միջնորդների հայտարարությունը


Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերով, արխիվ
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերով, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը խոցված ուղղաթիռի կապակցությամբ սադրանք է, անիմաստ եւ անտրամաբանական, հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը:

«Մինսկի խումբը սադրիչ բնույթի հայտարարություն է արել, իբր ուղղաթիռը վայր է ընկել չեզոք գոտում: Ուղղաթիռի անկման վայրը Ադրբեջանի տարածք է, և այն որպես ադրբեջանական տարածք ճանաչված է միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից», - ըստ APA գործակալության` պնդել է ադրբեջանցի պաշտոնյան:

Մինսկի խմբի միջնորդները, հիշեցնենք, երեկ հրապարակած հայտարարությամբ Ադրբեջանին կոչ են անում նոյեմբերի 12-ին խփված հայկական ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինները վերադարձնելու հնարավորություն տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG