Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ առկա է մերկասառույց:
Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Տրանսպորտի և կապի նախարարությունը, իր հերթին, հայտնում է, որ Աշոցքի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում տեղում է ձյուն, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: