Թուրքիայի նախագահը կրկին խոսել է «1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու անհրաժեշտության» մասին։
Ուրբաթ օրը Փարիզ կատարած մեկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ելույթ ունենալով Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան տասնամյակներով անարդարության է բախվում՝ կապված 1915 թվականի իրադարձությունների հետ»։
«Ցավոք, 1915 թվականի դեպքերը այդպես էլ լիարժեք չեն ուսումնասիրվել՝ գաղափարախոսական մոտեցումից և ապատեղեկատվությունից դուրս, իսկ Հայաստանը և հայկական սփյուռքը այդպես էլ չցուցաբերեցին ողջախոհություն»,- ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը կրկին խոսել է «Թուրքիայի բաց արխիվների», թուրքերի՝ «անարձագանք մնացած բարի նպատակների» մասին։
«1915 թվականի նախաշեմին մենք ջանք չեն խնայելու աշխարհին հասցնելու այդ իրադարձությունների մասին ողջ ճշմարտությունը»,- ասել է Ռեջեփ Էրդողանը։