Մատչելիության հղումներ

Հայաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 2-ին, 3-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ:

«Նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերից և 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային գոտիներումտեղումները կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով: Տեղումների առավելագույն ինտենսիվությունը կդիտվի Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում: Նոյեմբերի 3-ի ցերեկը տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում»,- տեղեկացնում է Հիդրոմետ ծառայությունը։

Նոյեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսից կրկին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են թույլ տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով: Լեռնային և նախալեռնային շրջանների ճանապարհներին կդիտվի մերկասառույց, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերից մինչև նոյեմբերի 4-ը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG