Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարին կից Կոլեգիայի նիստ ՊՆ-ում


Պաշտպանության նախարարության վարչական համալիրը
Պաշտպանության նախարարության վարչական համալիրը

Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից Կոլեգիայի հերթական նիստը:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սեյրան Օհանյանը ներկայացրել է նիստի օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են Զինված ուժերի համալրման ծրագրի կատարման ընթացքին, կազմազորահավաքային կառուցվածքին, համալրման խնդիրներին:

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան, իր հերթին, ներկայացրել է Զինված ուժերի մարտունակության ապահովման հիմնական խնդիրները, այդ ուղղությամբ կատարված պլանային միջոցառումները, Զինված ուժերի սպայակազմի թվաքանակին, զորակոչերի ընթացքին, ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների կրթամակարդակին և այլ հարցերի վերաբերող համեմատական ուսումնասիրություններ արդյունքները:

Կոլեգիայի նիստի ավարտից հետո, անցկացվել է խորհրդակցություն։

«Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաև հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներին և մատնանշել է նոյեմբեր ամսվա առանցքային խնդիրները` տալով համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ», - ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG