Մատչելիության հղումներ

Վրաստանում Շվեյցարիայի դեսպանը կբանակցի Աբխազիայի իշխանության հետ


Վրաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանը գալիք շաբաթ կայցելի Սուխումի։

Գյունտեր Բեխլերը Աբխազիայի մայրաքաղաքում մտադիր է տեղի իշխանությունների հետ քննարկել Ռուսաստանի առաջարկած «Դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման» մասին անվանումը կրող համաձայնագրի նախագիծը։

Դեսպանի հայտարարության համաձայն՝ իրենք՝ աբխազները դժգոհ են առաջարկվող համաձայնագրի կապակցությամբ, և ինքն իր այցելության ընթացքում կփորձի ավելի ստույգ տեղեկություններ ստանալ աբխազների դիրքորոշման վերաբերյալ։

«Համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ։ Մենք տեսնում ենք, որ իրենք՝ աբխազները դժգոհ են այդ փաստաթղթից։ Վրաստանը պետք է միանա բանակցություններին, որպեսզի ընդհանուր ճանապարհ գտնի դեպի Եվրոպա։ Ես համոզված եմ, որ Աբխազիայի բնակչությունը նույնպես հենց դա է ցանկանում։ Հաջորդ շաբաթ մտադիր եմ Սուխումի այցելել և բանակցություններ վարել նոր իշխանությունների հետ»,- հայտարարել է Գյունտեր Բեխլերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG