Մատչելիության հղումներ

«Եվրանեսթ»-ի 4-րդ լիագումար նիստը կանցկացվի 2015-ի մարտին Հայաստանում


Կադր «Եվրանեսթ»-ի գովազդից
Կադր «Եվրանեսթ»-ի գովազդից

Եվրամիության Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը կանցկացվի 2015 թվականի մարտի 16-20-ը Հայաստանում: Համապատասխան որոշումը, ինչպես այսօր Ազգային ժողովում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է Բրյուսելից վերադարձած Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, հաստատվել է «Եվրանեսթ»-ի բյուրոյի նիստի ժամանակ:

Բյուրոյի նիստում հայկական պատվիրակության ղեկավարը հիշեցրել է, որ 2013 թվականի մայիսին տեղի ունեցած «Եվրանեսթ»-ի լիագումար նիստում որոշում էր կայացվել հերթական նիստն անցկացնել Հայաստանում, սակայն Եվրոպական խորհրդարանի ընտրությունների հետ կապված` այն հետաձգվել էր:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Զաքարյանը այսօր հայտնել է նաև, որ «Եվրանեսթ»-ի լիագումար նիստը բարձր մակարդակով անցկացնելու համար Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG