Մատչելիության հղումներ

Հրդեհ ադրբեջանական ՀԿ-ի ղեկավարին պատկանող ավտոմեքենայում


Ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպության ղեկավարին պատկանող ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ հղում անելով APA գործակալությանը:

«Լեքսուս» մակնիշի մեքենայում գտնվող անձանցից մեկը ադրբեջանցի նախկին լրագրող Մախիրա Ամիրհուսեյնովան է, ով ներկայումս ղեկավարում է «21-րդ դարի կանայք» հասարակական կազմակերպությունը։ Նշվում է նաև, որ ուղևորներին հաջողվել է ժամանակին լքել այրվող մեքենան։

Դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG