Մատչելիության հղումներ

Նախագահը առաջընթաց ու զարգացում է արձանագրում ՀՔԾ-ի աշխատանքում


Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՔԾ նոր մասնաշենքում, 21-ը հոկտեմբերի, 2014թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՔԾ նոր մասնաշենքում, 21-ը հոկտեմբերի, 2014թ․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) հատկացված նոր մասնաշենքի բացմանը:

Նշելով, որ ծառայության գործունեության վերաբերյալ օրենքով նախատեսված տարեկան գրավոր հաղորդումների ուսումնասիրությունները, հրապարակային և թափանցիկ գործելաոճը հստակ ցույց են տալիս ծառայության հետևողական առաջընթացն ու զարգացումը, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ - «Միգուցե քիչ հաստատություններում եմ ես այսպիսի գնահատականներ տալիս, բայց ես սա ասում եմ անկեղծ: Եվ սա ակնառու դրսևորվում է աշխատանքային դրական ցուցանիշներ ունենալու, հակակոռուպցիոն ակտիվ գործունեություն ծավալելու, օրենսդրության կատարելագործման ոլորտում նախաձեռնողականություն ցուցաբերելու մեջ, ինչպես նաև ձեր ամենօրյա գործունեությանն առնչվող այլ հարցերում»:

«Առանձնակի կարևորվում է ձեր դերակատարումը խոշտանգումների դեմ պայքարում», - ասել է նախագահը՝ հավելելով, որ ՀՔԾ-ի խնդիրն է շարունակել համաչափ արձագանքել նման դեպքերին և ապահովել դրանց արդարացի ու արդյունավետ քննությունը:

«Մենք շատ ուրախ կլինենք և թեթևացած հոգով կարձանագրենք, որ անցել ենք մեր իսկ կողմից նախանշված այս ճանապարհը միայն այն ժամանակ, երբ տեսնենք, որ մեր հասարակության մեջ արդեն տիրապետող է համոզմունքը, որ անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից՝ օրենքի առջև հավասար են և պատասխանատու բոլորը», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG