Մատչելիության հղումներ

Վաղվանից՝ առանց տեղումների եղանակ


Առաջիկա գիշերը Արարատյան դաշտում օդում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև 0 աստիճան, հողի մակերևույթին՝ 1-2 աստիճան ցուրտ: Օդի ջերմաստիճանը երկրի ամբողջ տարածքում կնվազի 2-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա:

Այսօր ցերեկը Հայաստանի հարավարևելյան շրջաններում և առաջիկա գիշերը երկրի ամբողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։

Արդեն վաղվանից սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր վաղ առավոտյան Վայոց Ձորի մարզի Սարավան - Սառնակունք ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի հետևանքով մոտ 15 ավտոմեքենա է արգելափակվել։ Նախարարությունը տեղեկացնում է, որ բացի այս հատվածից, երկրի մյուս ավտոճանապարհները անցանելի են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG