Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի պաշտոնյան սպառնալիք է տեսնում երկրի Պահուստային ֆոնդի համար


Ռուսաստանի Վերահսկիչ պալատի ղեկավար Տատյանա Գոլիկովան «Ցենտր TV»-ին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել, որ եթե նավթի գների նվազման միտումը շարունակվի և երկրի Պահուստային ֆոնդի միջոցներն օգտագործվեն վարկերի մարումներ իրականացնելու համար, քանի որ միջազգային պատժամիջոցների հետևանքով ռուսական բանկերը չեն կարողանում միջազգային վարկեր ստանալ, դա կարող է երկու տարվա ընթացքում «ճեղքվածք առաջացնել» ֆոնդի միջոցներում:

Պահուստային ֆոնդը ստեղծվել է 2008 թվականին և իշխանությունների կողմից օգտագործվում է բյուջեի հավաքագրման պակասուրդները լրացնելու համար, երբ նավթի ու գազի գների անկում է արձանագրվում:

Գոլիկովան, սակայն, նշել է, որ իշխանությունները մտադիր են մեծացնել բյուջեի եկամտային մասը, իրականացնել «ներկրումների փոխարինում» և բարելավել ենթակառուցվածքները: Նա հավելել է, թե 2015 թվականի բյուջեին ոչինչ չի սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG