Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ծառայության նոր պետ Արտակ Հարությունյանին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ, անդրադառնալով կադրային փոփոխությանը՝ ոստիկանապետը կադրային քաղաքականությունը կարևորել է որպես բարեփոխումների սկզբունքային բաղադրիչ, ընդգծելով, որ համակարգի վերափոխման հաջողությունը գերազանցապես պայմանավորված է պրոֆեսիոնալ և արդի գաղափարախոսությունը կրող ոստիկանի աշխատանքով:
Գասպարյանն ասել է նաև, որ բարեփոխումների երկրորդ փուլը հաջողություն կարող է ունենալ միայն գաղափարակիցների թիմի միասնական աշխատանքով:
Խորհրդակցության ավարտին ոստիկանապետը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել Ճանապարհային ոստիկանության հետագա աշխատանքի վերաբերյալ: