Մատչելիության հղումներ

Տրանսպորտի և կապի նախարարն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին


Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ աշխատանքի, արդյունավետ և փոխշահավետ համագործակցության համար:

«Տրանսպորտի, հեռահաղորդակցության, ինչպես նաև ճանապարհաշինության բնագավառներում մենք շատ ակտիվ բանակցություններ ենք վարում չինական կողմի հետ՝ համոզված լինելով, որ այդ համագործակցությունն արդյունավետ կլինի և կունենա հաջող շարունակություն», - ասել է նախարարը:

Թիան Չանչունը ևս շնորհակալություն է հայտնել նախարարին համատեղ աշխատանքի համար, ընդգծելով, որ առկա ներուժի շնորհիվ ճանապարհաշինության և հեռահաղորդակցության ոլորտներում երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերություններն ավելի կզարգանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG