Մատչելիության հղումներ

ՊՆ փոխնախարարը Մոսկվայում հանդիպել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին


ՀԱՊԿ-ի զորավարժություններ Հայաստանում, սեպտեմբեր, 2012թ․
ՀԱՊԿ-ի զորավարժություններ Հայաստանում, սեպտեմբեր, 2012թ․

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը այսօր հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի և պաշտպանության նախարարների խորհրդի առաջիկա նիստերի օրակարգը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական (միացյալ) համակարգի ստեղծմանն ու ՀԱՊԿ-ի ավիացիոն ուժերի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Համաձայն ՀԱՊԿ-ի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2015 թվականի պլանի, քննարկվել են նաև գալիք տարում Հայաստանում կայանալիք «Անքակտելի եղբայրություն-2015» հավաքական խաղաղապահ ուժերի համատեղ զորավարժության անցկացմանն առնչվող խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG