Համացանցում նոր տեսանյութ է շրջանառվում, որտեղ բրիտանացի լրագրող Ջոն Քանթլին հայտնում է «Իսլամական պետության» կողմից իր գերեվարված լինելու մասին:
Քանթլին հայտարարում է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան լքել են իր նման շատերին, և հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ են այս երկրները այդքան շահագրգռված ուրիշի պատերազմով:
Տեսանյութում գերեվարված լրագրողի կողքին կանգնած չեն իսլամիստներ, և նրա կյանքին ակնհայտ սպառնալիքի նշաններ չեն նշմարվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իսլամական պետության» տարածած երեք տեսանյութերում պատկերված է ամերիկացի և բրիտանացի գերիների սպանությունը զինյալների կողմից: