Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատրաստ է օգնության նոր ավտոշարասյուն ուղարկել Ուկրաինա


Ռուսաստան - Ուկրաինա մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ավտոշարասյան բեռնատարները Ռոստովի շրջանում, 4-ը սեպտեմբերի, 2014թ․
Ռուսաստան - Ուկրաինա մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ավտոշարասյան բեռնատարները Ռոստովի շրջանում, 4-ը սեպտեմբերի, 2014թ․

Ռուսաստանը պատրաստ է այս շաբաթավերջին մարդասիրական օգնության նոր ավտոշարասյուն ուղարկել Ուկրաինա։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը կոչ է արել Կարմիր Խաչի ներկայացուցիչներին՝ հոգ տանել, որպեսզի օգնությունը հասնի կարիքավորներին, և շարասյունը շաբաթներով անգործ չկանգնի սահմանին:

Կարմիր Խաչի Ռուսաստանի, Բելառուսի, և Մոլդովայի տարածաշրջանի պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ռուսաստանին, սակայն հորդորել է կողմերին նախօրոք պայմանավորվել բեռի տեղափոխման հարցերի շուրջ։

Անցած ամիս մարդասիրական օգնության առաջին ավտոշարասյան 280 բեռնատարները շուրջ մեկ շաբաթ կանգնած էին ռուս - ուկրաինական սահմանին՝ բեռների ստուգման և սահմանը հատելու թույլտվության համար:

Ուկրաինայի իշխանությունները մտավախություն ունեն, որ մարդասիրական օգնության քողի տակ Ռուսաստանը կարող է զենք-զինամթերք մատակարարել Լուգանսկի և Դոնեցկի ռուսամետ անջատականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG