Ուկրաինայում Ռեգիոնների կուսակցությունը հրաժարվել է մասնակցել Գերագույն ՌԱդայի արտահերթ ընտրություններին:
Այսօր կուսակցության քարտուղար, պատգամավորի Բորիս Կոլեսնիկովը Կիևում հրավիրված բրիֆինգում հայտարարել է, որ կուսակցության քաղխորհուրդը որոշել է չմասնակցել ընտրություններին, քանի որ երկրում պատերազմ է, իսկ 44 շրջաններում պարզապես հնարավոր չէ քվեարկություն անցկացնել:
Միաժամանակ նա նշել է, որ Ռեգիոնների կուսակցության անդամները կարող են ինքնուրույն որոշում ընդունել ու մասնակցել մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությանը:
Ուկրաինայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին:
Ռեգիոնների կուսակցությունը Ուկրաինայի նախկին իշխող կուսակցությունն է, որը ղեկավարում էր նախկին նախագահ, երկրից հեռացած Վիկտոր Յանուկովիչը: