Մատչելիության հղումներ

Հերթական գլխատման տեսանյութը հարուցել է Արևմուտքի զայրույթը


Իսլամական պետություն խմբավորման զինյալները սեպտեմբերի 13-ին տեսանյութ են հրապարակել, որում գլխատման են ենթարկում Բրիտանիայի քաղաքացի Դայվիդ Հայնսին: Հայնսը Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպություններից մեկի աշխատակից էր:

Իսլամիստ զինյալները հայտարարել են, որ բրիտանացու մահապատիժը իրականացվում էր որպես վրեժ՝ Իրաքում Իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարող քրդական Փեշմերգա զինված ստորաբաժանումներին զենք մատակարարելու համար:

Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Բրիտանիան ամեն ինչ անելու է մարդասպաններին պատժելու համար և արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, քննարկելու Բրիտանիայի հնարավոր մասնակցությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հայտարարված զինված միջամտությանը Իրաքում և Սիրիայում զինյալների դեմ պայքարի գործում:

Ավստրալիան արդեն իսկ հայտարարել է, որ շուրջ 600 զինծառայող և 10 ռազմական օդանավ է ուղարկելու, որպեսզի միանան Իսլամական պետություն խմբավորման դեմ ձևավորված միջազգային կոալիցիային, որը կազմված է հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG