Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել ԼՂ անկախության համար զոհվածների հիշատակին


Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի և ղարաբաղյան պատերազմի նահատակների շիրիմներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG