Մատչելիության հղումներ

«Գազպրոմնեֆտ»-ը նավթի արդյունահանում է սկսել Իրաքի հարավարևելքում


Ռուսական «Գազպրոմնեֆտ» ընկերությունը հայտարարել է Իրաքի հարավարևելքում գտնվող Բադրայի հանքավայրից նավթի արդյունահանման մեկնարկի մասին։

Ընկերության տվյալներով՝ օրական մոտ 15 հազար բարել նավթը խողովակաշարով կհասցվի Պարսից ծոցում գտնվող Բասրայի պահեստարան։

Ռուսական ընկերությունը կոնսորցիում է կազմում Հարավային Կորեայի, Մալազիայի, Թուրքիայի և Իրաքի նավթ արդյունահանող ընկերությունների հետ։

Մասնագետների գնահատմամբ, Բադրայում նավթի պաշարները կազմում են մոտ 3 միլիարդ բարել։ Կոնսորցիումը նախատեսում է արդյունահանումը հասցնել օրական 170 հազար բարելի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG