Մատչելիության հղումներ

Ռոհանին դատապարտել է ամերիկյան նոր պատժամիջոցները


Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է իր երկրի նկատմամբ Արևմուտքի սահմանած նոր պատժամիջոցները։

Օգոստոսի 29-ին Վաշինգտոնը հայտարարել է Իրանից 25 ֆիզիկական անձանց և ընկերությունների հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Դրանք սահմանվել են միջուկային ծրագիրը շարունակելու, նախկինում սահմանված պատժամիջոցները շրջանցելու, ինչպես նաև տարածաշրջանում ահաբեկչությանը սատարելու համար։

Պատժամիջոցների ցանկում ընդգրկված ընկերությունների թվում են վեց իրանական բանկեր, ավիաընկերություններ և հետազոտական ինստիտուտ։

Ռոհանին այդ պատժամիջոցները «հալածանք» է անվանել։

Արևմտյան պետությունները ենթադրում են, որ Իրանը փորձում է միջուկային ռումբ ստեղծել, Իրանն, իր հերթին, պնդում է, որ իր միջուկային ծրագիրը սոսկ խաղաղ նպատակ է հետապնդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG