Մատչելիության հղումներ

Դատարանը վերացրեց Հայկ Կյուրեղյանի՝ հարազատների հետ տեսակցությունների արգելքը


Ոստիկանները բերման են ենթարկում Հայկ Կյուրեղյանին: 12-ը հունիսի, 2014 թ
Ոստիկանները բերման են ենթարկում Հայկ Կյուրեղյանին: 12-ը հունիսի, 2014 թ

Մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հայկ Կյուրեղյանի պաշտպանի բողոքը և վերացրեց հարազատների հետ տեսակցությունների արգելքը։

Դատավոր Արշակ Վարդանյանը նաև պարտավորեցրեց քննիչ Ստեփան Նավասարդյանին գործին վերաբերող փորձաքննությունների փաստաթղթերի պատճենները տրամադրել պաշտպանին։

Ըստ Կյուրեղյանի պաշտպան Արա Զաքարյանի՝ այս դեպքում հաղթեց արդարադատությունը։

Հիշեցնենք՝ քննիչ Ստեփան Նավասարդյանը նախորդ դատական նիստում ասել էր, թե Կյուրեղյանի գործով այդ որոշումները կայացրել էր` ելնելով նախաքննության շահերից: Քննիչը որոշել էր արգելել Հայկին տեսակցություններ ունենալ հարազատների, լրագրողների հետ՝ պնդելով, թե դա կարող է վնասել նախաքննության ընթացքին:

Նաիրա Բուլղադարյան

Մանրամասներն՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG