Մատչելիության հղումներ

Իրանը պնդում է, որ իսրայելական թռչող սարքն արձակվել է «նախկին խորհրդային երկրից»


Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադիր գեներալ Մասուդ Ջազայերին իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ Իրանի հյուսիսում՝ «Նաթանզ» միջուկային օբյեկտի մերձակայքում Իրանի հեղափոխության պահապանների կողմից խփված իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքը արձակվել է «նախկին խորհրդային մի պետության տարածքից»:

Գեներալ Ջազայերին չի հստակեցրել, թե ո՞ր երկրի տարածքից է դուրս եկել անօդաչու թռչող սարքը, սակայն պահանջել է, որ եթե այդ երկիրը «փոխհատուցող քայլեր» ձեռնարկի:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե «Նաթանզի» մոտ խփված թռչող սարքը արձակվել է Ադրբեջանի տարածքից: Ադրբեջանցի պաշտոնյան նման պնդումները «սադրանք» է որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG