Մատչելիության հղումներ

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում Հայաստանի մասին ֆիլմ է թողարկվել


Երևանյան համայնապատկեր
Երևանյան համայնապատկեր

Ամերիկայի Մասաչուսեթս նահանգում թողարկվել է փաստագրական նոր ֆիլմ՝ «Հայաստան․ հինավուրց ազգը վտանգված է»:

Ֆիլմը պատմում է Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջանի բնակչությանը սպառնացող վտանգների մասին:

Ամերիկահայ «Ասպարեզ» պարբերականը փոխանցում է, որ ֆիլմի հեղինակը՝ Եվա Մեձոյանը կինոնկարում անդրադառնում է Հայաստանի վերջին 2000 տարիների պատմությանը:

«Հնագույն մի ազգ, որը մշտապես հետապնդվել է հարևանների կողմից: Այժմ էլ բախվում է ոչնչացման ևս մեկ վտանգի՝ այս անգամ էլ հարևան Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորությամբ», - գրում է «Ասպարեզ»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG