Մատչելիության հղումներ

Մենուայի ջրատարը նոր գրավիչ վայր կդառնա Թուրքիա այցելող զբոսաշրջիկների համար


Ուրարտուի թագավոր Մենուայի կառուցած ջրատարը նոր գրավիչ վայր կդառնա Թուրքիա այցելող զբոսաշրջիկների համար: Այդ մասին այսօր գրում է «Հյուրիեթ Դեյլի Նյուզ»-ը:

3000 տարի առաջ կառուցված ջրատարը 51 կմ երկարություն ունի: Կառուցված լինելով Վանի արևելյան արվարձանի՝ Գյուրփնար (Gürpınar) թաղամասում՝ այն ջուր է մատակարարում քաղաքի կենտրոն:

Թուրք հնագիտ Ռաֆետ Չավուշօղլուն «Հյուրիեթ Դեյլի Նյուզ»-ի հետ հարցազրույցում նշել է, որ մոտակայքում գտնվող որոշ խոշոր ժայռեր փորագրություններ ունեն: Հնագետը նաև խոսել է ջրատարի անվանման ծագումնաբանության մասին՝ նշելով, որ հայերը այն անվանել են Մենուայի ջրատար, սակայն հետագայում այն վերանվանվել է Շաման:

«Հայ պատմաբան Մովսեսը վկայում է, որ Շաման անվան ծագումնաբանությունը գալիս է Ասորեստանի թագուհի Շամիրամի անունից: Ուրարտունիներից հետո Շամիրամ թագուհին վերակառուցում է այն իր 42 հազար աշխատողների օգնությամբ»,- նշում է Ռաֆետ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Մենուայի կինը՝ Թարարյան այգի է ունեցել, որը նույնպես ոռոգվել է այդ ջրատարի միջոցով: Այժմ թագուհու այգու տեղում է գտնվում Էդրեմիտի Yeşil Vadi (Կանաչ հովիտ) բնակավայրը:

Ըստ հնագետի՝ այժմ ծրագիր է մշակվում, համաձյան որի ջրատարի կողքով ճանապարհ է կառուցվելու՝ հեծանվային արշավների համար:

Լիլիթ Քոչինյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG