Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հաղորդում է շփման գծում լարվածության աճի մասին


Ադրբեջանական աղբյուրները տեղեկացնում են անցած գիշեր սաստկացած սահմանային բախումների մասին:

Ադրբեջանական APA գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, պնդում է, որ անցած գիշեր հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական զինված ուժերի դիրքերը Գերնաբոյի և Թովուզի շրջանների ուղղությամբ:

Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում, ըստ նույն աղբյուրի, տուժել են նաև երկու խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գյուղի 17 ամյա բնակիչ Ֆարիդ Մամեդովը: Նրա վիճակն, ըստ APA-ի, բավական ծանր է, Մամեդովին վաղ առավոտյան ուղղաթիռով տեղափոխել են Բաքվի հիվանդանոցներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG