Մատչելիության հղումներ

Արտյոմ Գեղամյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար


Հայաստանի կառավարության շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի կառավարության շենքը Երևանում, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա որոշմամբ Արտյոմ Գեղամյանը նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած կենսագրական տվյալների համաձայն՝ Գեղամյանը մասնագիտությամբ իրավաբան է, 1998 թվականից որպես իրավաբան աշխատել է մասնավոր ընկերություններում, տարբեր պաշտոններ զբաղեցրել արդարադատության համակարգում, մասնավորապես՝ 2008-2011 թվականներին ղեկավարել է Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունը: 2013-2014 թվականներին եղել է Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող: Անկուսակցական է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG