Մատչելիության հղումներ

Ղրղըզստանը ՄՄ-ին անդամակցելու ժամկետ է նշում 2020-ը


Ղրղըզստանի փոխվարչապետ Թայիրբեկ Սարպաշևը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությանը, արխիվ
Ղրղըզստանի փոխվարչապետ Թայիրբեկ Սարպաշևը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությանը, արխիվ

Ղրղըզստանը հայտարարել է, որ միայն 2020 թվականին կկարողանա ավարտել բոլոր նախապատրաստությունները Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցելու համար։

Երկրի փոխվարչապետ Թայիրբեկ Սարպաշևը «Ինտեֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ գործընթացը բաժանել են մի քանի փուլերի, որոնք կսկսվեն 2015 թվականին ու կավարտվեն 2020-ին։

Հիշեցնենք՝ մինչ այս ղրղըզ պաշտոնյաները հայտնել էին, որ երկիրը կանդամակցի նորաստեղծ միությանը 2014-ի ավարտին, իսկ ճանապարհային քարտեզը ստորագրել էին մայիսի 29-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG