Մատչելիության հղումներ

Բաքուն հայկական կողմին մեղադրում է հրադադարի խախտման մեջ


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, պնդելով, որ մայիսի 22-ին հայկական կողմից դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել Ֆիզուլիի դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանցի երեք զինծառայող է վիրավորվել:

Երեկ Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Արթուր Օհանջանյանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հերքել է իր առնչությունը շփման գծում հայ զինծառայողի մահվանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG