Երեքշաբթի, մայիսի 03, 2016 Ժամանակը Երեւանում 14:35

    Լուրեր

    Եվրամիությունը հրապարակել է սև ցուցակում հայտնված անձանց անունները

    Russia -- General Valery Gerasimov (R), chief of the Russian General Staff, and Lieutenant General Igor Sergun, identified as head of the Russian military intelligence agency (GRU), May 3. 2012

    29.04.2014
    Եվրամիությունն այսօր հրապարակել է այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ Բրյուսելը նոր պատժամիջոցներ է սահմանել ուկրաինական ճգնաժամում նրանց դերակատարության համար: Ցուցակում են հայտնվել Ռուսաստանի զինուժի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի, գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Իգոր Սերգունի, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակի անունները:
     
    15 հոգանոց սև ցուցակում են հայտնվել նաև ուկրաինական քաղաքներում ռուսամետ անջատողականների ղեկավարները. այնտեղ չկան ռուս գործարարների կամ ռուսական ընկերությունների անուններ:

    Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր արձագանքել է Եվրամիության սահմանած պատժամիջոցներին՝ հայտարարելով, որ եթե այդ կերպ Բրյուսելում ինչ-որ մեկը հույս ունի կարգավորել իրավիճակն Ուկրաինայում, ապա դա ակնհայտորեն վկայում է, որ Եվրամիությունը չի հասկանում, թե ինչ ներքաղաքական վիճակ է Ուկրաինայում և խթանում է տեղի նեոնացիստներին շարունակել իրենց անպատիժ գործունեությունը:

    «Մի՞թե չեք ամաչում» հարցադրումով է ավարտվում Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական հայտարարությունը:
    29 ապրիլի 2014
    29 ապրիլի 2014

    Օրացույց

    Ամենակարդացվողը