Մատչելիության հղումներ

ԱՀՀ․ «Էրդողանի հայտարարությունը շատ հեռու է ճանաչումից»


ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունի
ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունի
Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի օրվա նախօրյակին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը «իր բնույթով շատ հեռու է Հայոց ցեղասպանության ճանաչումից և միաժամանակ նոր մակարդակներ է ավելացնում այն ժխտմանը, որ սկիզբ է առել պաշտոնական Անկարայից», ասված է Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) հայտարարությունում:

«Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին ուղղված հայտարարությունը խնդրի հանգուցալուծմանը չի բերի` առանց իր ցեղասպան ժառանգության լիարժեք ընդունման», - հայտարարում է Համագումարը:

«Հայոց ցեղասպանության զոհերը չեն կարող խաղաղությամբ ննջել, քանի դեռ Թուրքիան շարունակում է ցեղասպանության ժխտողականության իր քարոզարշավը», - ընդգծել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. - «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը խոչընդոտելու համար միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն, թուրքական կառավարությունը պետք է անդրադառնա ցեղասպանության հետևանքներին և իր ժխտողականության 99 տարիներին»:

Ամերիկայի Հայկական համագումարը «քաջալերված է նրանով, որ անշրջելի միտում է նկատվում Թուրքիայի հասարակության մեջ, որը սկսել է հարցականի տակ դնել թուրքական պաշտոնական թեզերը և ձգտում է տեղեկանալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության մասին»: «Թուրքիայում գիտնականների և լրագրողների թիվը գնալով աճում է. Օրհան Փամուքից մինչև Էլիֆ Շաֆաք, Ռագըփ Զարաքոլուից մինչև Հրանտ Դինք խիզախորեն խոսում են Հայոց ցեղասպանության մասին», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG