Մատչելիության հղումներ

Զոհեր Սլովյանսկի մոտ բախման հետևանքով


Ուկրաինա - Ռուսամետ ակտիվիստը Սլովյանսկում բարիկադների վրա, ապրիլ, 2014թ․
Ուկրաինա - Ռուսամետ ակտիվիստը Սլովյանսկում բարիկադների վրա, ապրիլ, 2014թ․
Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցած արյունալի բախումից հետո Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ առնվազն երեք մարդ զոհվել, ևս երեքը վիրավորվել են Սլովյանսկ (Սլավյանսկ) քաղաքի մոտ գտնվող անցակետում տեղի ունեցած բախման արդյունքում։

Ռուսական լրատվամիջոցները հայտարարում են, որ զոհերի թիվը հինգն է, որոնցից երեքը՝ ռուսամետ ակտիվիստներ։

Հարձակման հեղինակները հայտնի չեն, Ուկրաինայի ուժային կառույցները հայտարարել են, որ այս դեպքի հետ առնչություն չունեն, և որակել են այն որպես սադրանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG