Մատչելիության հղումներ

Հարկային և մաքսային ոլորտներում օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների մասնակցությամբ:

Ինչպես փոխանցում է կառավարության տեղեկատվության վարչությունը, հանդիպման նպատակն էր գործարարների հետ քննարկել կառավարության կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը:

«Որևէ միջամտություն բիզնեսին, անարդար խոչընդոտ չի կարող լինել: Պետք է բոլորը հասկանան, որ այդ դաշտն ազատ է, գործելու են օրենքի շրջանակում, և որևէ մեկը խոչընդոտ չի ստեղծելու: Ես հետևողական եմ լինելու. յուրաքանչյուր ներդրող պետք է հասկանա, որ ինքն ապահով ձեռքերում է՝ օրենքի շրջանակում: Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու», - մինչ քննարկման մեկնարկը հայտարարել է վարչապետը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ը նախաձեռնել և մշակել է օրենսդրական փոփոխությունների մի քանի փաթեթ, որոնք միտված են Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանը և վերաբերում են ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխությունների իրականացմանը, էլեկտրոնային առևտրի կարգավորմանը, ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտի ներդրմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցմանը, հորիզոնական մոնիթորինգի համակարգի ներդրմանը և սպասարկման ոլորտի ծառայությունների ավտոմատացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG