Չորեքշաբթի, Ապրիլ 23, 2014 Ժամանակը Երեւանում 12:45

Լուրեր

Մահացել է Միխայիլ Կալաշնիկովը

Գեներալ Միխայիլ Կալաշնիկով

Տեքստի չափը - +
23.12.2013
Մոսկվայից ստացված հաղորդագրության համաձայն, այսօր Ուդմուրտիայում մահացել է «Կալաշնիկով» տեսակի լեգենդար ինքնաձիգ հրացանների (ավտոմատների) նախագծերի հեղինակ Միխայիլ Կալաշնիկովը։ 

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, 95-ամյա կոնստրուկտորը վերջին տարիներին հիվանդ էր, այս տարվա ամռանը բուժվել է Մոսկվայի զինվորական հոսպիտալում, իսկ նոյեմբերին տեղափոխվել է Իժևսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժին։ 

Կալաշնիկովի ինքնաձիգը (AK-47) կիրառվում է ավելի քան 100 պետությունների զինված ուժերում և համարվում է ամենավստահելի և հարմար զենքերից մեկը։ Այն նաև ընդգրկվել է «20-րդ դարի ամենահայտնի գյուտերի» ցանկում։ 

Միխայիլ Կալաշնիկովը երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի և մեկ անգամ` Ռուսաստանի հերոսի կոչումին։ 

«Ես առաջինը կսեղմեմ իմ ավտոմատից ավելի լավ ավտոմատ ստեղծած մարդու ձեռքը»,- դեռ 30 տարի առաջ ասել է Միխայիլ Կալաշնիկովը։ 

Արմեն Քոլոյան, Պրահա

Օրացույց

Ամենակարդացվողը