Մատչելիության հղումներ

Բրիտանացի բժշկի մահվան համար Լոնդոնը մեղադրում է Դամասկոսին


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոն, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոն, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի բրիտանացի բժիշկ Աբբաս Հանի մահվան համար։

32-ամյա բժիշկը Լոնդոնից մեկնել էր Հալեպ անցած տարի ու անմիջապես ձերբակալվել Սիրիայի կառավարության կողմից՝ մուտքի վիզա չունենալու համար։ Հալեպում Հանը պետք է աշխատեր հիվանդանոցներից մեկում։

Երիտասարդ բժիշկը մահացել է բանտում ազատ արձակվելուց առաջ։ Սիրիայի իշխանությունները պնդում են, թե նա ինքնասպան է եղել։ Մեծ Բրիտանիայում այս վարկածին չեն հավատում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG