Մատչելիության հղումներ

Թբիլիսիի քաղաքապետի լիազորությունները դադարեցվել են


Գիգի Ուգուլավա, արխիվ
Գիգի Ուգուլավա, արխիվ
Թբիլիսիի քաղաքային դատարանը շաբաթ լույս կիրակի գիշերը դադարեցրել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի լիազորությունները:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը, զարգացման քաղաքային հիմնադրամի միջոցները վատնելու գործով մեղադրող կողմը պահանջել էր բացի լիազորությունների դադարեցումից նաև նախնական կալանք սահմանել քաղաքապետի նկատմամբ, սակայն դատարանը շաբաթ երեկոյան որոշել է 50 հազար լարի (շուրջ 29 հազար դոլար) գրավի դիմաց ազատ արձակել Ուգուլավային:

Գիգի Ուգուլավան մեղադրվում է քաղաքային բյուջեից 30 միլիոն դոլարի վատնման համար։ Այդ գումարը, ըստ մեղադրանքի, նա ծախսել է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում այն ժամանակ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քարոզարշավի ֆինանսավորման վրա։

Թբիլիսիի քաղաքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետ Սևդիա Ուգրեխելիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG