Մատչելիության հղումներ

Վարչապետը այցելեց Արմավիրի մարզ


Վարչապետ Տիգրան Սարգսյան, արխիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր երեկոյան այցելել է Արմավիրի մարզ, որի մի շարք բնակավայրեր տուժել են օրեր առաջ տեղացած կարկուտից։

Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Տիգրան Սարգսյանը մարզպետարանում արտակարգ խորհրդակցություն է ունեցել համայնքների ղեկավարների եւ տնտեսվարողների հետ։

Խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ կարկուտից տուժած տնտեսվարողները կազատվեն հողի հարկից, ջրի համար վճարումներից։ Որոշվել է նաեւ վերանայել բնական աղետից տուժած գյուղացիների վերցրած վարկերի պայմանները, մասնավորապես՝ անհատական աշխատանք է տարվելու յուրաքանչյուրի ստացած վարկի մասով, դոլարային վարկերը վերափոխվելու են դրամայինի, վերանայվելու են վճարումների չափը եւ ժամկետները։ Հստակեցվելու է սոցիալապես անապահով ընտանիքների քանակը, որպեսզի տրվի հասցեական օգնություն։

Այն հակակարկտային կայանները, որոնք արտակարգ իրավիճակների նախարարության ռադիոլոկացիայի տակ չէին մտնում, այսուհետ կանցնեն տվյալ գերատեսչության ենթակայության տակ։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG