Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի վրա դնել պատասխանատվությունը Գյումրիի ռազմակայանի հնարավոր դուրսբերման համար, հայտարարել է Միխայիլ Կալուգինը՝ պնդելով, թե այդ փորձերը «տեղավորվում են հայկական ներկայիս քաղաքական մտքի հետաքրքիր առանձնահատկության մեջ»:
Երևանի կողմից Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցել ռուսական գազի գնի հետ կապված Հայաստանի առավելությունների կորստին, РИА "Новости" -ին տված հարցազրույցում հայտարարել է Միխայիլ Կալուգինը:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քեշ Փաթելը նշանադրվել է իր վաղեմի ընկերուհու՝ քանթրի երգչուհի, արմատներով հայ Ալեքսիս Ուիլքինսի հետ, այս մասին զույգը հայտարարել է կիրակի երեկոյան X-ում հրապարակված գրառման մեջ, տեղեկացնում է Associated Press-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախնական գնահատականով՝ Իրկուտսկում ենթադրյալ ժանտախտի ռիսկը միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում՝ շատ ցածր, այսօր հայտարարել է ԱՀԿ խոսնակը:
Ռուսաստանում երկու լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել: Անդրեյ Լոշակի նկատմամբ քրգործը հարուցվել է ահաբեկչությունը արդարացնելու մեղադրանքով: Իսկ տնտեսական մեկնաբան Բորիս Գրոզովսկին մեղադրվում է անցանկալի կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ:
Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ դաշնային երկրամասերից մեկի խորհրդարանը՝ Լանդթագը գլխավորեց «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) ծայրահեղ աջ կուսակցության ներկայացուցիչը:
Ֆրանսիայում ուսանողների զանգվածային ցույցերը նոր թափ են հավաքում: Այսօր նաև ծնողներ և արհմիություններ են միացել բողոքի ակցիաներին, որոնք ընթանում են արդեն երկրորդ շաբաթը: Ցույցեր են ավելի քան 30 քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Մարսելում և Լիոնում:
Ֆրանսիայում նախագահ Էմանյուել Մակրոնի ներկայությամբ այսօր իրականացվել է M51.3 ռազմավարական բալիստիկ հրթիռի առաջին փորձնական արձակումը Le Vigilant ատոմային սուզանավից:
Խաղաղարար առաքելությունների գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականն այցելել է Բաքու:
Բեռնել ավելին